ARAM. Технологии Blogger.

четверг, 21 марта 2013 г.

Կենաց Ծառ


ԿԵՆԱՑ ԾԱՌ, կյանքի ծառ, փայտ կենաց, ըստ Աստվածաշնչի` հավերժական կյանքն իր մեջ մարմնավորող դրախտային ծառ, որը տալիս է անմահարար պտուղներ. դրսևորում է դիցաբանական և աստվածաշնչային պատկերացումը կյանքի մասին` ի հակադրություն մահվան կամ չարի ու բարու գիտության ծառի, Հիսուս Քրիստոսի խորհրդաբանությունը` ըստ աստվածաշնչային մեկնությունների: Կենաց ծառի արտացոլում է կյանքը կրող էակների (բույսեր, կենդանիներ, մարդիկ) աստիճանական աճը և տարածումը: Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը` ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

четверг, 7 марта 2013 г.

Չարենցյան Օրեր




Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով` Պարսկաստանի Մակու քաղաքում: Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է: 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան: 30ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա:

понедельник, 4 марта 2013 г.

Կիրառեք Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա


Անցած տարի Youtube-ում մեծ հեղաշրջում արեց Gangnam Style տեսահոլովակը, որն այժմ հանդիսանում է Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա այդ երգի ու տեսահոլովակի իմաստը, սակայն մի հետևություն կարելի է անել, որ մեծ լսարան հավաքելու համար բավական է գժական շարժումներ անել տեսախցիկի առջև: Ահա հենց այդ սկզբունքով արդեն այս տարի նոր թափ են հավաքում այսպես կոչված Harlem Shake տեսահոլովակները, որոնցով այժմ ողողված է Youtube-ը: Տեսահոլովակի հերոսները Harlem Shake երաժշտության տակ անում են գժերին բնորոշ շարժումներ ու տեղադրում համացանցում: Այդ վիդեոների բովանդակությունից ու դիտումների քանակից կարելի է վերջնականապես համոզվել, որ երկրի բնակչությունն ամբողջովին խելագարվել է: Եթե այնուամենայնիվ այն երջանիկ անձանցից եք, ովքեր դեռ չեն տեսել ոչ մի Harlem Shake տեսահոլովակ, ապա Youtube-ում որոնեք այդ արտահայտությունը և կհասկանաք ինչի մասին է խոսքը: Պարզվում է կա նաև մի կայք, որը թույլ է տալիս կիրառել Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա: Օրինակ իմ բլոգի դեպքում ստացվում է հետևյալ էֆեկտը: Այլ կայքերի վրա էֆեկտը կիրառելու համար այցելեք այստեղ և գրեք կայքի հասցեն: Այնուհետև սեղմեք Shake It կոճակը: